Վարչապետի որոշումներ

6 Հոկտեմբերի 2015, 913 - Ա

ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ` ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ ՄԱԿ-ի հերթական գլխավոր ասամբլեայի շրջանակում կազմակերպվող «Խթանել առողջ ապրելակերպը և ոչ վարակիչ հիվանդությունների վերահսկումը» խորագրով առողջապահական միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի` 2015 թվականի սեպտեմբերի 24-26-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Սերգեյ Խաչատրյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:


 

Արխիվ

2024

2023