Վարչապետի որոշումներ

7 Հոկտեմբերի 2015, 919 - Ա

ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին 2015 թվականի հոկտեմբերի 20-23-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)` «Առողջություն-2020» քաղաքականության համատեքստում մարդու կյանքի բոլոր փուլերում մոտեցումների իրականացմանը նվիրված Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության նախարարական համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Մուրադյանի՝ Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը:


 

Արխիվ

2024

2023