Վարչապետի որոշումներ

14 Հոկտեմբերի 2015, 953 - Ա

ԱՇՈՏ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին 2015 թվականի հոկտեմբերի 20-23-ը գործուղել Սլովակիայի Հանրապետություն (Տռնա-վայի երկրամաս)՝ «Եվրոպական հայերի ֆորում» կազմակերպության միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաև կնքված պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման հետագա ընթացքի շուրջ բանակցություններ վարելու համար:
2. Աշոտ Ղահրամանյանի` Սլովակիայի Հանրապետություն (Տռնավայի երկրամաս) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի պահպանման համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` գործուղումից վերա-դառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն Սլովակիայի Հանրապետություն գործուղ-ման արդյունքների մասին:
 

Արխիվ

2024

2023