Վարչապետի որոշումներ

14 Հոկտեմբերի 2015, 949 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 322-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մայիսի 6-ի «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցության հանձնաժողով ստեղծելու մասին» N 322-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) NN 1 և 2 հավելվածներում «բնապահպանական ռազմավարական ծրագրերի և մոնիթորինգի» բառերը փոխարինել «միջազգային համագործակցության» բառերով.
2) N 1 հավելվածում «արտակարգ իրավիճակների» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների» բառերով.
3) N 1 հավելվածից հանել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023