Վարչապետի որոշումներ

21 Հոկտեմբերի 2015, 967 - Ա

ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Մաքսային օրենսգրքի կատարելագործման աշխատանքային խմբի հերթական 15-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Գևորգյանի` 2015 թվականի հոկտեմբերի 5-6-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Արմեն Գևորգյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023