Վարչապետի որոշումներ

21 Հոկտեմբերի 2015, 973 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ - ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ 16-ՐԴ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական Միություն համագործակցության կոմիտեի 16-րդ նիստը 2015 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետությունում (Երևանում) անցկացնելու հետ կապված ծախսերը` 1.653.800 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:
 

Արխիվ

2024

2023