Վարչապետի որոշումներ

22 Հոկտեմբերի 2015, 989 - Ա

ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ԵՎ ԹԵՐԵԶԱ ՇԱՄԱՄՅԱՆԻ` ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Սևծովյան տնտեսական համագործակցության տրանսպորտի նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի 2015 թվականի հոկտեմբերի 20-22-ը, իսկ Սևծովյան տնտեսական համագործակցության ծովային մայրուղիների զարգացման, ինչպես նաև փորձագետների մակարդակով տրանսպորտի հարցերով աշխատանքային խմբերի հանդիպումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության փորձագետ Թերեզա Շամամյանի` 2015 թվականի հոկտեմբերի 19-22-ը Ռումինիայի Հանրապետություն (Բուխարեստ) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Գագիկ Բեգլարյանի և Թերեզա Շամամյանի՝ Ռումինիայի Հանրապետություն (Բուխարեստ) գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռումինիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
 

Արխիվ

2024

2023