Վարչապետի որոշումներ

22 Հոկտեմբերի 2015, 990 - Ա

ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻՆ ԵՎ ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանին 2015 թվականի նոյեմբերի 12-14-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)` Փարիզի քաղաքապետարանում Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից կազմակերպված Ֆոնեթոն/Մարաթոնի մեկնարկի ընթրիքին մասնակցելու, ինչպես նաև Օ դը Սենի նահանգային խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Հովիկ Աբովյանի և Լևոն Սարգսյանի` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
 

Արխիվ

2024

2023