Վարչապետի որոշումներ

22 Հոկտեմբերի 2015, 994 - Ա

ԱՐՍԵՆ ՔԱՐԱՄՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանին 2015 թվականի հոկտեմբերի 28-30-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի նիստին մասնակցելու համար:
2. Արսեն Քարամյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Արսեն Քարամյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արսեն Քարամյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023