Վարչապետի որոշումներ

22 Հոկտեմբերի 2015, 995 - Ա

ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանին 2015 թվականի նոյեմբերի 4-6-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)` «Գերմանահայկական հիմնադրամի» դիտորդ խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայկ Հարությունյանի՝ Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայկ Հարությունյանի՝ Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023