Վարչապետի որոշումներ

22 Հոկտեմբերի 2015, 997 - Ա

ԴԱՎԻԹ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԵՎ ՔՐԻՍՏԻՆԵ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ, վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանին և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետի տեղակալ Քրիստինե Բեգլարյանին 2015 թվականի նոյեմբերի 2-4-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) միջազգային ավտոմոբիլային փոխադրումների բնագավառում հայ-ռուսական համատեղ հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար:
2. Դավիթ Մելքոնյանի և Քրիստինե Բեգլարյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Դավիթ Մելքոնյանի և Քրիստինե Բեգլարյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023