Վարչապետի որոշումներ

22 Հոկտեմբերի 2015, 1001 - Ա

ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ՝ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 875-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Ղրղզստանի Հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կազմում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի երկրորդ քարտուղար Լուսինե Հակոբյանի՝ 2015 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 7-ը Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի` համաձայն հավելվածի:
2. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի սեպտեմբերի 29-ի Դիտորդական առաքելություն Ղրղզստանի Հանրապետություն գործուղելու մասին» N 875-Ա որոշումը:
 

Արխիվ

2024

2023