Վարչապետի որոշումներ

22 Հոկտեմբերի 2015, 1002 - Ա

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին 2015 թվականի հոկտեմբերի 23-27-ը գործուղել Շվեդիայի Թագավորություն (Սյոդերթելյե)՝ սկանդինավյան երկրներում առաջին հայկական եկեղեցու բացման և օծման արարողություններին մասնակցելու, ինչպես նաև Շվեդիայի կառավարական և մունիցիպալ կառույցների պաշտոնյաների, հոգևոր առաջնորդների ու սփյուռքի մի շարք համայնքների հյուրերի հետ հանդիպումներ ունենալու համար:
2. Հրանուշ Հակոբյանի՝ Շվեդիայի Թագավորություն (Սյոդերթելյե) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով՝ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի «03. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Շվեդիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
 

Արխիվ

2024

2023