Վարչապետի որոշումներ

14 Հոկտեմբերի 2015, 950 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
1. Կրթության, գիտության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հիմնադրման 85-ամյա հոբելյանի կապակցությամբ հետևյալ անձանց՝
1) պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով`

Սմբատ Հարությունի Դավեյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսումնամեթոդական կենտրոնի տնօրեն, պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Օլգա Սեմյոնի Բավինա - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գլխավոր հաշվապահ
Էդուարդ Սերգեյի Ղազարյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
Հրաչիկ Սարուխանի Ջավադյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի և շուկայաբանության ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
Գոհար Սարգսի Հովսեփյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կադրերի և հատուկ բաժնի վարիչի տեղակալ

2) խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով՝
Հունան Ղազարի Ղազարյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի տնօրեն, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր
Աշոտ Հակոբի Բայադյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ֆինանսների և վարկի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
Սարգիս Մնացականի Ղազարյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հիդրոտեխնիկական կառուցվածքների և մելիորացիայի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Աշոտ Արմենի Աղաբաբյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան, տեխնոլոգիական գիտության դոկտոր, պրոֆեսոր
Անուշավան Թաթոսի Եղիկյան - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի վիճակագրության և բիոմետրիայի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

 

 

 

Արխիվ

2024

2023