Վարչապետի որոշումներ

16 Հոկտեմբերի 2015, 964 - Ա

ԱՐԹՈՒՐ ԳՈՅՈՒՆՅԱՆԻՆ ԹԱԻԼԱՆԴԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3 րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետ Արթուր Գոյունյանին 2015 թվականի հոկտեմբերի 17-23-ը գործուղել Թաիլանդի Թագավորություն (Բանգկոկ)` թմրամիջոցների դեմ պայքարի ասիական և խաղաղօվկիանոսյան երկրների ազգային իրավապահ մարմինների ղեկավարների 39-րդ հանդիպմանը մասնակցելու համար:
2. Արթուր Գոյունյանի՝ Թաիլանդի Թագավորություն (Բանգկոկ) գործուղման հետ կապված գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Արթուր Գոյունյանի` Թաիլանդի Թագավորություն (Բանգկոկ) գործուղման ճանապարհածախսը կատարվելու է հրավիրող կողմի հաշվին:
 

Արխիվ

2024

2023