Վարչապետի որոշումներ

5 Հոկտեմբերի 2015, 899 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1147-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի դեկտեմբերի 9-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 1147-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետում «Հետ-Ռիո+20» բառերը փոխարինել «Ձևափոխելով մեր աշխարհը՝ Կայուն զարգացման 2030 օրակարգ» բառերով.
2) որոշման հավելվածում ՀՀ տարածքային կառավարման նախարարության» բառերը փոխարինել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով.
3) որոշման հավելվածում «Ռ. Վարդանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ» բառերը փոխարինել
«Լ. Աֆրիկյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության փորձագետ» բառերով:
 

Արխիվ

2024

2023