Վարչապետի որոշումներ

21 Հոկտեմբերի 2015, 981 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
1. «Ռուսաստան-Հայաստան՝ Ռուսաստանի տարածաշրջաններ և Հայաստանի մարզեր» հանրագիտարանի խմբագրական աշխատանքները լավագույնս կատարելու համար հանրագիտարանի խմբագրական խորհրդի հետևյալ անդամներին՝
1) պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով՝

Նաիրա Լևի Հայրապետյան - «Ռուսաստան-Հայաստան՝ Ռուսաստանի տարածաշրջաններ և Հայաստանի մարզեր» հանրագիտարանի հայկական մասի խմբագրի տեղակալ,
Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի
ռուսաց լեզվի դասախոս

Աշոտ Աղասու Մելքոնյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտություն
ների դոկտոր, ակադեմիկոս

Էդուարդ Լիպարիտի Դանիելյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր
2) խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով՝

Գայանե Վլադիմիրի Վարդազարյան - «Ռուսաստան-Հայաստան՝ Ռուսաստանի տարածաշրջաններ և Հայաստանի մարզեր» հանրագիտարանի հայկական մասի խմբագրի տեղակալ,
Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական
պետական մանկավարժական համալսարանի
դասախոս

Գեղամ Խաչատուրի Գալստյան - Հայրենական ապրանքարտադրողների միության
գործադիր տնօրեն, հանրագիտարանի հրատարակման համակարգող

Արամ Վիլհելմի Ղազարյան - «Ռուսաստան-Հայաստան՝ Ռուսաստանի տարածաշրջաններ և Հայաստանի մարզեր» հանրագիտարանի տնտեսական վերլուծությունների փորձագետ

Հայկ Սաղաթելի Արմենակյան - «Ահա պոլիգրաֆ» հրատարակչության տնօրեն

Տիգրան Միհրանի Սոսոյան - «Ռուսաստան-Հայաստան՝ Ռուսաստանի տարածաշրջաններ և Հայաստանի մարզեր» հանրագիտարանի համակարգչային ձևավորող


 

Արխիվ

2024

2023