Վարչապետի որոշումներ

14 Հոկտեմբերի 2015, 952 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
1. Գյուղատնտեսության բնագավառում ներդրած ավանդի և գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ հետևյալ անձանց՝
1) պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով՝

Արմեն Սերյոժայի Սարգսյան - «Արարատի գինու գործարան» սահմա-նափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն

Ռուբեն Ռզգոյի Կարապետյան - Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավար

Էդիկ Սմբատի Ղազարյան - «Եվրոթերմ» փակ բաժնետիրական ընկերության հիմնադիր

Ռուստամ Գևորգի Կարապետյան - «Աղավնաձոր» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն

2) խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով՝
Գևորգ Գեղամի Նազարյան - Արարատի մարզի Դվին գյուղի ֆերմեր
Սարգիս Մանուկի Պողոսյան - «Եղեգնաձորի պահածոների գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն
Սամվել Վեմիրի Կարապետյան - «Պրոգրես Ագրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր տնօրեն
Սարգիս Գագիկի Հովսեփյան - Արմավիրի մարզի Լենուղի գյուղի ֆերմեր
Աղվան Ջումշուդի Սահակյան - «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի տնօրեն
 

Արխիվ

2024

2023