Վարչապետի որոշումներ

28 Հոկտեմբերի 2015, 1011 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Թբիլիսի. Մետաքսի ճանապարհ խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով պատվիրակության` համաձայն հավելվածի, 2015 թվականի հոկտեմբերի 14-17-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Կարեն Ճշմարիտյանինը և Արտակ Գրիգորյանինը՝ ճանապարհածախսը և օրապահիկը, ինչպես նաև Արթուր Ազնավուրյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) ընդունել ի գիտություն, որ Կարեն Ճշմարիտյանի և Արտակ Գրիգորյանի` Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Ավետիս Հովհաննիսյանի` Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

 

 

Հավելված

Արխիվ

2024

2023