Վարչապետի որոշումներ

3 Նոյեմբերի 2015, 1034 - Ա

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
2015 թվականի նոյեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի մարզում տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով զոհված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հուղարկավորության կազմակերպման և տուժած քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով ստեղծել հանձնաժողով` հետևյալ կազմով՝
Գ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (հանձնաժողովի նախագահ)

Գ. Միրիջանյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ս. Հովհաննիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Ս. Ազարյան - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության պետ

Ա. Պողոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ
Ա. Ղևոնդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ԱՊՀ վարչության պետի պարտականությունները կատարող

 

 

 

Արխիվ

2024

2023