Վարչապետի որոշումներ

5 Նոյեմբերի 2015, 1042 - Ա

ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանին 2015 թվականի նոյեմբերի 15-17-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կառավարությունների լիազոր ներկայացուցիչների տարեկան հանդիպմանը մասնակցելու համար:
2. Արման Թաթոյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արման Թաթոյանի` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023