Վարչապետի որոշումներ

5 Նոյեմբերի 2015, 1043 - Ա

ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Սվետլանա Սահակյանին 2015 թվականի նոյեմբերի 9-11-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)՝ ԱՊՀ անդամ պետությունների «Արտ-Էքսպո» միջազգային ցուցահանդեսի կանոնակարգի նախագծի վերաբերյալ փորձագիտական խմբի նիստի աշխատանքներին մասնակցելու համար:
2. Սվետլանա Սահակյանի՝ Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի 03. Մշակութային միջոցառումների իրականացում ծրագրի Միջազգային մշակութային համագործակցության իրականացում միջոցառումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սվետլանա Սահակյանի՝ Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023