Վարչապետի որոշումներ

5 Նոյեմբերի 2015, 1044 - Ա

ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Հայկ Գրիգորյանին 2015 թվականի նոյեմբերի 9-11-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ ռուս-հայկական առողջապահական համաժողովի երկրորդ նստաշրջանին մասնակցելու համար:
2. Արմեն Մուրադյանի և Հայկ Գրիգորյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
 

Արխիվ

2024

2023