Վարչապետի որոշումներ

6 Նոյեմբերի 2015, 1049 - Ա

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Համաշխարհային բանկի պատվիրակության հետ «Զարգացման քաղաքականության գործառնություն» ծրագրի երրորդ փուլի շրջանակներում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից առաջարկվող 50 մլն ԱՄՆ-ի դոլար վարկի շուրջ Երևանում բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին ստորագրել բանակցությունների արդյունքում կազմվող արձանագրությունը:

Հավելված

Արխիվ

2024

2023