Վարչապետի որոշումներ

10 Սեպտեմբերի 2015, 826 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
1. «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին ունեցած ակտիվ մասնակցության համար հետևյալ անձանց՝
1) պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով`

Ստեփան Գրիգորի Գևորգյան - ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ՝ մարտական հերթապահության գծով, գնդապետ

Ալեն Նադիրի Բալասանյան - ՀՀ պաշտպանության նախարարության 63853 զորամասի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ

2) խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով՝

Գևորգ Սամվելի Հակոբյան - ՀՀ պաշտպանության նախարարության 63853 զորամասի 2-րդ մոտոհրաձգային վաշտի հրամանատար, կապիտան

Կարեն Սաշայի Նավասարդյան - ՀՀ պաշտպանության նախարարության 63853 զորամասի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ

Մնացական Գրիգորի Բաղդասարյան - ՀՀ պաշտպանության նախարարության 41507 զորամասի 1-ին տանկային վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ
 

Արխիվ

2024

2023