Վարչապետի որոշումներ

11 Նոյեմբերի 2015, 1066 - Ա

ՀԱՅԿԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանին 2015 թվականի նոյեմբերի 11-13-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից կազմակերպվող Աղետների ռիսկի նվազեցման գիտելիքի կառավարման աշխատաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայկարամ Մխիթարյանի` Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայկարամ Մխիթարյանի՝ Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023