Վարչապետի որոշումներ

29 Հոկտեմբերի 2015, 1292 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ԽՆԱՄՔ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱ- ՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 730-Ն ԵՎ N 815-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության խնամք և սպասարկում իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություններ) հաստիքային միավորների չափորոշիչները՝
1) տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող` բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատություններում` համաձայն N 1 հավելվածի.
2) 18 տարին լրացած քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ խոր մտավոր հետամնացությամբ հաշմանդամություն ունեցող կամ ծերունական փսիխոզով կամ ծանր արտահայտված սկլերոզով անձանց շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող` բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ տիպի (մասնագիտացված) հաստատություններում` համաձայն N 2 հավելվածի.
3) խնամքի կարիք ունեցող տարեց, չաշխատող (բացառությամբ տնային պայմաններում աշխատող) անձանց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամք տրամադրող կազմակերպություններում` համաձայն N 3 հավելվածի.
4) հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձանց խնամք տրամադրող սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում` համաձայն N 4 հավելվածի.
5) առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին խնամք տրամադրող` բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատություններում` համաձայն N 5 հավելվածի.
6) առանց ծնողական խնամքի մնացած` ծանր սահմանափակ կարողություններ ունեցող՝ կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ախտահարումներով, բնածին և ձեռք բերովի ֆիզիկական և մտավոր արատներ ունեցող երեխաներին խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ (մասնագիտացված) տիպի հաստատություններում` համաձայն N 6 հավելվածի.
7) մինչև 18 տարեկան երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում` համաձայն N 7 հավելվածի.
8) երեխաներին խնամք տրամադրող սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում` համաձայն N 8 հավելվածի.
9) երեխաների աջակցության կենտրոնում` համաձայն N 9 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի «Ծերերի և հաշմանդամների խնամքի և սոցիալական սպասարկման նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 730-Ն որոշման 1-ին կետի 7-րդ, 8-րդ և 9-րդ ենթակետերը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի «Մանկատանը, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում (անկախ դրա կազմակերպական-իրավական ձևից) խնամվող, ինչպես նաև հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորող երեխայի խնամքի և սպասարկման նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 815-Ն որոշման 1-ին կետի 12-րդ ենթակետը:
4. Սահմանել որ`
1) կազմակերպությունները կարող են ունենալ կառուցվածքային հետևյալ բաժանումները՝
ա. վարչական անձնակազմ,
բ. մանկավարժական անձնակազմ,
գ. սոցիալ-հոգեբանական օգնություն տրամադրող անձնակազմ,
դ. բժշկական անձնակազմ,
ե. կենցաղային սպասարկում իրականացնող անձնակազմ,
զ. տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ.
2) սույն որոշմամբ սահմանվող պաշտոնները պետք է ունենան կազմակերպությունների տնօրենների կողմից հաստատված պաշտոնի անձնագրեր, որոնց մշակման համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից հաստատված պաշտոնի անձնագրերի օրինակելի ձևերը:
5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) սույն որոշման 1-ին կետով սահմանված չափորոշիչներին համապատասխան, մինչև 2016 թվականի մարտի 1-ը, հաստատել սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պաշտոնի անձնագրերի օրինակելի ձևերը.
2) մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը հաստատել կազմակերպությունների կողմից տրամադրվող ծառայությունների մոնիթորինգի և գնահատման կարգն ու մեթոդաբանությունը.
3) կազմակերպությունների կողմից տրամադրվող ծառայությունների մոնիթորինգի և գնահատման արդյունքում ձևավորված անհրաժեշտությամբ, յուրաքանչյուր տարի`
ա. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների սահմաններում, կազմակերպությունների հաստիքացուցակներում թույլատրել ներառելու սույն որոշման 1-ին կետով հաստատված չափորոշիչներից տարբերվող հաստիքներ և հաստիքային միավորներ` հաշվի առնելով տվյալ կազմակերպության կողմից տրամադրվող ծառայության առանձնահատկությունները, խնամվողների թիվը, շենքային հնարավորությունները, զբաղեցրած տարածքի չափը, աշխարհագրական դիրքի առանձնահատկությունը և նմանատիպ այլ պայմաններ,
բ. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ սույն որոշման 1-ին կետով հաստատված չափորոշիչների փոփոխության վերաբերյալ` անհրաժեշտ հիմնավորումներով և հաշվարկներով:
6. Սահմանել, որ սույն որոշումը չի սահմանափակում կազմակերպությանը` կազմակերպության կանոնադրությունով նախատեսված ձեռնարկատիրական գործունեության տեսակների իրականացման կամ վճարովի (համավճարով) ծառայությունների մատուցման նպատակով հաստատել սույն որոշման 1-ին կետով նախատեսված չափորոշիչներից տարբերվող հաստիքներ, հաստիքային միավորներ և աշխատողների թիվը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված

Արխիվ

2024

2023