Վարչապետի որոշումներ

16 Նոյեմբերի 2015, 1077 - Ա

ՆՈՒՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, ԱՐԱՄ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ԵՎ ԿԱՐԵՆ ԻՍԱԽԱՆՅԱՆԻՆ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ Նունե Խաչատրյանին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Արամ Բադալյանին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանին 2015 թվականի նոյեմբերի 18-22-ը գործուղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)՝ Հայաստանպետական հատվածի արդիականացման 2-րդ ծրագրի շրջանակներում՝ տեղում էլեկտրոնային կառավարման ոլորտում երկրի առաջավոր փորձին ծանոթանալու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Նունե Խաչատրյանի, Արամ Բադալյանի և Կարեն Իսախանյանի` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստան-պետական հատվածի արդիականացման 2-րդ ծրագրի գնումների պլանի 4.5.1-ին կետով հատկացվող միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արամ Բադալյանի` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվության ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ։

 

Արխիվ

2024

2023