Վարչապետի որոշումներ

17 Նոյեմբերի 2015, 1086 - Ա

ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԵՎ ԳԱԳԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում թանկարժեք քարերի և թանկարժեք մետաղների հետ գործողություններ կատարելու առանձնահատկությունների մասին համաձայնագրի նախագծի քննարկմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի խորհրդատու Գագիկ Մկրտչյանի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանի՝ 2015 թվականի նոյեմբերի 17-19-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Գագիկ Քոչարյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023