Վարչապետի որոշումներ

23 Նոյեմբերի 2015, 1110 - Ա

ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանին 2015 թվականի նոյեմբերի 25-26-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Տրանսպորտի և ենթակառուցվածքի հարցերով խորհրդատվական կոմիտեի 7-րդ նիստին մասնակցելու համար:
2. Արթուր Առաքելյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արթուր Առաքելյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023