Վարչապետի որոշումներ

16 Նոյեմբերի 2015, 1079 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Իրանական կողմի հետ առևտրատնտեսական ոլորտում համագործակցության հարցերի շուրջ երկկողմ բանակցություններ վարելու, ինչպես նաև հայ-իրանական գործարար համաժողովին մասնակցելու նպատակով 2015 թվականի նոյեմբերի 8-10-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) պատվիրակության անդամների` համաձայն հավելվածի, գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Կարեն Ճշմարիտյանինը, Գարեգին Մելքոնյանինը, Արամ Արսենյանինը, Գագիկ Քոչարյանինը, Վահագն Լալայանինը, Արմեն Եգանյանինը և Հայկ Հարությունյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Վահագն Մելիքյանինը՝ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Ընդունել ի գիտություն, որ Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են՝
1) Արման Խաչատրյանինը, Ավետիս Հովհաննիսյանինը, Հայկ Միրզոյանինը և Գրիգոր Մելքոնյանինը` Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցների հաշվին.
2) Արսեն Ղազարյանինը` Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության միջոցների հաշվին.
3) Վազգեն Աբգարյանինը` «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» առևտրային փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.
4) Կարեն Գևորգյանինը և Սուրեն Խուդավերդյանինը` Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հավելված

Արխիվ

2024

2023