Վարչապետի որոշումներ

25 Նոյեմբերի 2015, 1120 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի հանդիպման 21-րդ և Կիոտոյի արձանագրության կողմերի հանդիպման 11-րդ նստաշրջաններին մասնակցելու նպատակով 2015 թվականի դեկտեմբերի 8-10-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Արամայիս Գրիգորյանի և Աշոտ Հովհաննիսյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Դիանա Հարությունյանի և Արամ Գաբրիելյանի` Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հավելված

Արխիվ

2024

2023