Վարչապետի որոշումներ

25 Նոյեմբերի 2015, 1121 - Ա

ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԻՆ, ԳԱՐԵԳԻՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԹՈՒՐ ՄԱՅՍՈՒՐՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության վարչության պետ Արթուր Մայսուրյանին 2015 թվականի դեկտեմբերի 9-11-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ Հայաստան-Եվրոպական միություն առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ ունենալու և Եվրոպական միության աջակցության շրջանակներում համապատասխան համաձայնագրեր ստորագրելու համար:
2. Կարեն Ճշմարիտյանի, Գարեգին Մելքոնյանի և Արթուր Մայսուրյանի՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Արխիվ

2024

2023