Վարչապետի որոշումներ

27 Նոյեմբերի 2015, 1136 - Ա

ԱՐԵԳ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանին 2015 թվականի դեկտեմբերի 3-4-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ Էներգետիկ խարտիայի 26-րդ տարեկան կոնֆերանսին և Տարածաշրջանային համագործակցության խթանում էլեկտրաէներգիայի անդրսահմանային առևտրի միջոցով նախարարական հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Արեգ Գալստյանի` Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արեգ Գալստյանի՝ Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023