Վարչապետի որոշումներ

30 Նոյեմբերի 2015, 1144 - Ա

ԱՐՏԱՇԵՍ ԲԱԽՇՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանին 2015 թվականի դեկտեմբերի 2-3-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից կազմակերպվող` կայուն մունիցիպալ ծառայությունների «Մունիցիպալ ոլորտում առկա և հնարավոր հաճախորդների կարողությունների ամրապնդում» խորագրով սեմինարին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Արտաշես Բախշյանի՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արտաշես Բախշյանի՝ Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023