Վարչապետի որոշումներ

2 Դեկտեմբերի 2015, 1153 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում և մանկապատանեկան մարզադպրոցներում մարզադահլիճների վիճակն ու մարզագույքի պահանջարկն ուսումնասիրելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝
1) մեկամսյա ժամկետում հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը.
2) վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել կատարված աշխատանքների արդյունքների մասին հաշվետվություն։

Հավելված

Արխիվ

2024

2023