Վարչապետի որոշումներ

7 Դեկտեմբերի 2015, 1169 - Ա

ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԵՎ ՇԱՀԵՆ ԴՈՒՐԳԱՐՅԱՆԻ՝ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրոպական միության արևելյան գործընկերության անդամ պետությունների արտաքին գործերի և առողջապահության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումներին մասնակցելու նպատակով 2015 թվականի նոյեմբերի 25-27-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի օրապահիկի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի վարորդ Շահեն Դուրգարյանի գիշերավարձի ու օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Մուրադյանի՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:


 

Արխիվ

2024

2023