Վարչապետի որոշումներ

7 Դեկտեմբերի 2015, 1173 - Ա

ՌՈՒԶԱՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանին 2015 թվականի դեկտեմբերի 14-16-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)՝ ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի կողմից կազմակերպված բնակարանային տնտեսության և հողի կառավարման կոմիտեի 76-րդ նստաշրջանին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ռուզան Ալավերդյանի` Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուզան Ալավերդյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023