Վարչապետի որոշումներ

11 Դեկտեմբերի 2015, 1205 - Ա

ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանին 2015 թվականի դեկտեմբերի 16-18-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ Եվրամիության Արևելյան գործընկերության Տնտեսական ինտեգրման և ԵՄ քաղաքականություններին մոտարկման պլատֆորմի ներքո գործող գյուղատնտեսության և գյուղի զարգացման հարցերով պանելի չորրորդ նիստին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Հարությունյանի՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Հարությունյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023