Վարչապետի որոշումներ

14 Դեկտեմբերի 2015, 1214 - Ա

ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ ԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ՝ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի գնումների և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Հարություն Մանուչարյանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 13-18-ը Ղազախստանի Հանրապետություն (Աստանա և Կիզիլորդա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Գևորգ Կոստանյանինը՝ 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի.
2) Հարություն Մանուչարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
 

Արխիվ

2024

2023