Վարչապետի որոշումներ

30 Նոյեմբերի 2015, 1147 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
1. Երիտասարդ սերնդի մասնագիտական կրթության գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև «Երևանի «Գլաձոր» համալսարան» ուսումնաարտադրական կոոպերատիվի հիմնադրման 25-ամյա հոբելյանի կապակցությամբ հետևյալ անձանց՝
1) պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով՝

Ամալյա Մարտիրոսի Խառատյան - «Երևանի «Գլաձոր» համալսարան» ուսումնաարտադրական կոոպերատիվի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, իրավագիտության ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու

2) խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով՝

Արմեն Արշալույսի Սիմոնյան - «Երևանի «Գլաձոր» համալսարան» ուսումնաարտադրական կոոպերատիվի փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր
Խորեն Ալբերտի Մխիթարյան - «Երևանի «Գլաձոր» համալսարան» ուսումնաարտադրական կոոպերատիվի տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
Արմեն Լևոնի Քինակցյան - «Երևանի «Գլաձոր» համալսարան» ուսումնաարտադրական կոոպերատիվի իրավագիտության ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու
Մարինե Սերյոժայի Ասլանյան - «Երևանի «Գլաձոր» համալսարան» ուսումնաարտադրական կոոպերատիվի տնտեսագիտության ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու
Այծեմնիկ Գևորգի Ստամբոլցյան - «Երևանի «Գլաձոր» համալսարան» ուսումնաարտադրական կոոպերատիվի օտար լեզուների (ֆրանսերեն) ամբիոնի դոցենտ

 

Արխիվ

2024

2023