Վարչապետի որոշումներ

16 Դեկտեմբերի 2015, 1227 - Ա

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև խաղաղ նպատակներով տիեզերական տարածության օգտագործման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններ վարելու և համաձայնագրի նախագիծը նախաստորագրելու նպատակով հայ-ռուսական աշխատանքային խմբի՝ 2015 թվականի դեկտեմբերի 7-8-ը Հայաստանի Հանրապետությունում (Երևանում) անցկացված հանդիպման հետ կապված պաշտոնական և աշխատանքային ճաշերի, սուրճի ընդմիջման և հուշանվերների ձեռքբերման ծախսերը` 275000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ներկայացրած հաշվետվության:
 

Արխիվ

2024

2023