Վարչապետի որոշումներ

22 Դեկտեմբերի 2015, 1245 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 984-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի հոկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկերը հաստատելու մասին N 984-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) ուժը կորցրած ճանաչել N 1 հավելվածի 22-րդ կետը.
2) N 2 հավելվածի 24-րդ, 26-րդ, 27-րդ կետերի և N 4 հավելվածի 8-րդ կետի 3-րդ սյունակում 2015 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ բառերը փոխարինել 2016 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ բառերով:

 

Արխիվ

2024

2023