Վարչապետի որոշումներ

17 Դեկտեմբերի 2015, 1233 - Ա

ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԻ ԵՎ ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆԻ՝ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՆԱ ՉՈԲԱՆՅԱՆԻ՝ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը ստորագրելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի քաղաքացիական ավիացիայի քաղաքականության և տնտեսական կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 7-9-ը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն (Լյուքսեմբուրգ), իսկ ավիացիայի ոլորտում Հայաստան-Եվրոպական միություն հետագա համագործակցության և ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի նախագծի վերաբերյալ քննարկումներին մասնակցելու նպատակով Աննա Չոբանյանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 9-11-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը և ապահովել Աննա Չոբանյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023