Վարչապետի որոշումներ

17 Դեկտեմբերի 2015, 1235 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 240-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մարտի 25-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 240-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Լ. Դավթյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ» բառերը փոխարինել «Հ. Մկրտչյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ» բառերով.
2) «Գ. Բաղիյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Հարությունյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ» բառերով:

 

Արխիվ

2024

2023