Վարչապետի որոշումներ

24 Դեկտեմբերի 2015, 1265 - Ա

ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ, ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԵՎ ԱՐՏԱՎԱԶԴ ՎԱՆՅԱՆԻ՝ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր ստորագրելու, ինչպես նաև երկկողմ համագործակցությունը խորացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Վահե Հակոբյանի 2015 թվականի դեկտեմբերի 13-15-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանի (համաձայնությամբ)՝ 2015 թվականի դեկտեմբերի 13-15-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Արխիվ

2024

2023