Վարչապետի որոշումներ

24 Դեկտեմբերի 2015, 1255 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով`
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանին պարգևատրել 60 տոկոս դրույքաչափով` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմի պահպանման ծախսերի «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով՝ տնտեսված միջոցների հաշվին:


 

Արխիվ

2024

2023