Վարչապետի որոշումներ

14 Հունվարի 2016, 7 - Ա

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 10-ՐԴ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝ 2016 թվականի հունվարի 18-22-ը հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի անցկացման նպատակով Ռուսաստանի Դաշնության պատվիրակության (40 մարդ)՝ Հայաստանի Հանրապետություն այցը կազմակերպելու կապակցությամբ՝
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝
1) ապահովել հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն՝ ըստ արարողակարգի.
2) ապահովել Զվարթնոց միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում հյուրերի դիմավորումն ու ճանապարհումը:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ հյուրերի սպասարկման համար հատկացնել չորս ներկայացուցչական ավտոմեքենա, ռազմական ոստիկանության ուղեկցող երկու անձնակազմ, մեկական միկրոավտոբուս և ավտոբուս, ինչպես նաև ապահովել պատվիրակության անդամների սնունդը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ հատկացնել ճանապարհային ոստիկանության երկու ուղեկցող անձնակազմ:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի անցկացման և հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում սննդի, կեցության, պաշտոնական ճաշի, Զվարթնոց միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների, գրենական պիտույքների, հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը և այլ ծախսեր՝ 5 695 000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով Ռազմական կարիքներ ծրագրով ծախսերի տնտեսագիտական դասակարգման Ներկայացուցչական ծախսեր հոդվածով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը 2016 թվականի 1-ին եռամսյակում նախատեսված հատկացումների հաշվին:

 

 

Արխիվ

2024

2023