Վարչապետի որոշումներ

19 Հունվարի 2016, 8 - Ա

ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԵՎ ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սիրվարդ Գևորգյանին 2016 թվականի հունվարի 23-26-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)՝ ՀՀ-ԵԽ համագործակցության խորացման և արդարադատության ոլորտում իրականացվող ծրագրերի համակարգմանը նվիրված մի շարք հանդիպումներին մասնակցելու համար:
2. Արփինե Հովհաննիսյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` նաև ներկայացուցչական ծախսերը, կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Սիրվարդ Գևորգյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
 

Արխիվ

2024

2023