Վարչապետի որոշումներ

21 Հունվարի 2016, 19 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Տրանսպորտային փոխադրումների և տարանցման ոլորտում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման, ինչպես նաև ավտոմոբիլային և երկաթուղային ենթակառուցվածքային նախագծերի իրագործման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով 2016 թվականի հունվարի 19-21-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Գագիկ Բեգլարյանինը, Գագիկ Գրիգորյանինը, Դավիթ Մելքոնյանինը և Քրիստինե Բեգլարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Գրիգոր Մելքոնյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն`
1) Աշոտ Շահնազարյանինը` «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.
2) Սերգեյ Վալկոյինը և Արմեն Դարբինյանինը՝ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

Հավելված

Արխիվ

2024

2023